Առաջադրված մեղադրանքը հիմնավորված է համարվել

Առաջադրված մեղադրանքը հիմնավորված է համարվել
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու համար Տ.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն` Տ.Հակոբյանը« հանդիսանալով «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերության տնօրեն, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ, որի արդյունքում ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին ծանր հետևանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս է պատճառել։



Տ.Հակոբյանը դատարանում ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանը բավարարել է:



Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երեւան քաղաքի արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. ապրիլի 15-ի դատավճռով Տ.Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով:



Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 25 որոշման կիրառմամբ դատարանը Տ.Հակոբյանին ազատել է պատժի կրումից: