Օրակարգում արքայական եղջերուի հոգսերն են

Օրակարգում արքայական եղջերուի հոգսերն են
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Գեորգի Սանատիրաձեի հետ քննարկել է «Դիլիջան» ազգային պարկում Արքայական եղջերու ցեղատեսակի վերարտադրման պայմանների ստեղծմանն ուղղված հարցեր: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մեկնարկող այս ծրագրով նախատեսվում է «Դիլիջան» ազգային պարկում ստեղծել 15 եղջերուների համար պահպանման հարմարվողականության և բնական պայմաններում բազմացման ենթակառուցվածքներ: Նախարարը երկրորդել է երկրի շահագրգռվածությունն այս ծրագրի նկատմամբ և հույս հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա Դիլիջանի գեղատեսիլ անտառներում առաջիկա մի քանի տարիների ընթացքում տեսնել եղջերուի բազմացող հոտեր: