Ոստիկանի մեքենայի հարվածից տուժած երեխան գիտակցության է եկել

Ոստիկանի մեքենայի հարվածից տուժած երեխան գիտակցության է եկել

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակցի կողմից վրաերթի հետևանքով անչափահաս Զ. Հ.-ին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:



 



Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի տեղամասային տեսուչ Արման Եփրեմյանը 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արևշատ գյուղի բնակիչ 2004 թվականին ծնված Զ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նախաքննությունը շարունակվում է:



 



Մեր ունեցած տեղեկություներով  վթարից տուժած 9- ամյան Զ․ Հ որոշ ժամանակ մնալով անգիտակից վիճակում, մի քանի օր առաջ գիտակցության է եկել։ Hraparak.am-ի հետ զրույցում  տուժած տղայի հարազատները ասացին , որ ոստիկանը հարվածել է տղային՝ մայթին և ինքն էլ անմիջապես տեղափոխել է հիվանդանոց։