Օպերան` գրաքննության զոհ

Օպերան` գրաքննության զոհ

New York Citi Opera-ի ճակատագիրը գուցե և այլ կերպ դասավորվեր, եթե նրա ղեկավարությունն առավել շրջահայաց գտնվեր և ուշադրություն դարձներ այն հանգամանքի վրա, թե իր խաղացանկը հաընկնում է արդյոք օպերայի խոշորագույն հովանավորների հետաքրքրություններին: Հայտնի մերկապարուհի Աննա Նիկոլ Սմիթի կյանքի պատմության բեմականացումը, հետաքրքիր է, հարուցել է միլիարդատեր Դևիդ Կոխի զայրույթը, և վերջինս դադարեցրել է կոլեկտիվի ֆինանսավորումը:



 



Սակայն, ինչպես գրում է Gazeta.ru-ն, Նյու Յորքի քաղաքային օպերայի սնանկացումը անսպասելի չի եղել ոչ երաժշտասերների և ոչ էլ ֆինանսիստների համար: Օպերան ֆինանսական դժվարություններ է ունեցել շատ ավելի վաղ, դեռ 2011 թվականից, երբ ստիպված եղավ լքել իր շենքը, իսկ 2012-ին նույնիսկ մի քանի անգամ կրճատել աշխատավարձերը:



 



Օպերայի ղեկավարությունը վերջերս փորձել էր փրկել կոլեկտիվը ժողովրդի նվիրատվությունների շնորհիվ, բայց հավաքվել է չնչին` երեք հարյուր հազար դոլար, ինչը, բնականաբար, ոչնչով օգնել չէր կարող մի կազմակերպության, որի ծախսերը մեկ խաղաշրջանի համար կազմում են քսան միլիոն դոլար, և որին այս տարվա սեպտեմբերը հաղթահարելու համար միայն անհրաժեշտ էր յոթ միլիոն դոլար:



 



The New York Times-ն այս կապակցությամբ գրել է, որ կոլեկտիվի դագաղին խփված վերջին մեխը դարձավ “Աննա Նիլոլ” հայտնի շոուի բեմականացումը: Կոմպոզիտոր Մարկ-Էնտոնի Թեյնիջի այդ ստեղծագործությունը ճշմարտանման մի պատմություն է հայտնի մերկապարուհի և Playboy հանդեսի մոդել Աննա Նիկոլ Սմիթի մասին, ով ամուսնացել է 89-ամյա միլիարդատիրոջ հետ և նրա մահից հետո պայքարել իր ամուսնուց մնացած ժառանության համար` վեճի մեջ մտնելով նրա ընտանիքի անդամների հետ: Համընդհանուր համակրանքը Աննա նիկոլի կողմն է, ինչն էլ դուր չի եկել օպերայի հովանավորներին:



 



Փաստորեն ԱՄՆ-ում էլ, ինչպես ամենուր, պատվիրում է նա, ով վճարում է: Ինչ կարող ես անել` գրաքննությունը ԱՄՆ-ում էլ գրաքննություն է: