Ակտիվիստի հայրը հերքեց սպառնալիքի մասին լուրերը (տեսանյութ)

Ակտիվիստի հայրը հերքեց սպառնալիքի մասին լուրերը (տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները տեղեկություն էին տարածել, որ իրենց խմբի անդամներին Ալեքսանյանի կողմնակիցները հետապնդում են։ Հետապնդվողների շարքում էր նաև Արմեն Ադամյանը։






Վերջինիս խոսքով Ալեքսանյաի կողմնակիցները իրենց բնակարան են զանգահարել և ծնողներին ապռանացել են ասելով, որ եթե իրենց տղան մեկ անգամ ևս մասնակցի «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամների կողմից կազմակերպված բողոքի ակցիային, ապա իրենց ընտանիքի անդամներին կհալածեն։



Սակայն, այսօր Մաշտոցի պուրակ էր եկել Արմեն Ադամյանի հայրը, վերջինս հերքեց որդու ասածները․«Մեր տուն ոչ ոք չի զանգել, ուղղակի տղայիս նախաձեռնության անդամները զոմբիացրել են նրան դարձնելով ռոբոտ»։



Մանրամասները՝ տեսանյութում․