Կենսաթոշակային նոր համակարգի խնդրով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Կենսաթոշակային նոր համակարգի խնդրով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Խորհրդարանի Դաշնակցություն խմբակցությունը խորհրդակցություններ է սկսելու Ազգային ժողովի մյուս խմբակցությունների հետ՝ արտահերթ նիստ հրավիրելու 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի» հետ կապված։ Այս մասին ասել է «Երկիր մեդիա» հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և տեղեկացրել, որ պատգամավորներին այդ համակարգի ներդրման առնչությամբ կոչ են հղել նաև մի շարք կազմակերպությունների։



 



«Մենք համոզված ենք, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը 2014 թվականի հունվարի 1-ից կործնարար հետևանք կունենա միջին խավի վրա, որն արդեն իսկ կրում է մեր երկրի տնտեսական աճը խթանելու և շարունակական զարգացում ապահովելու ոչ դյուրին բեռը՝ հավելել է պատգամավորը:



 



Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրենքը հակասահմանադրական է, և իրենք առաջարկում են խորհրդարանական մեծամասնությանն ու կառավարությանը՝ հետաձգել դրա կիրառումը՝ մեկ տարի ժամկետով։ Մինասյանն ասել է նաև որ դիմելու են Սահմանադրական դատարան և դրա համար վաղվանից սկսում են ստորագրահավաք խորհրդարանում։