Վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է

Վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է

Օրերս մի նեղ շրջանակում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, իր միակ խնդիրն է` հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ազատվի Տիգրան Սարգսյանից, որից հետո ԲՀԿ-ն կարող է եւ մտնել կոալիցիա:



Ի դեպ, վերջին օրերին վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է, եւ դա սկսվել է այն բանից, որ Տիգրան Սարգսյանի եւ Ծառուկյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, որ «տելեներով իրար չեն կպնելու», սակայն պայմանավորվածությունը խախտվել է, ու սկսվել են փոխադարձ հրետակոծությունները:



 



Դա է պատճառը, որ ԲՀԿ-ական լրատվամիջոցները հիշել են «Նաիրիտը», օֆշորը, սկսել են եթեր տալ կառավարության առջեւ ակցիաներ անողներին եւ անգամ փողոցներում են հարցում անում, թե՝ ձեր կարծիքով ինչ վիճակում է երկրի տնտեսությունը: