Ներդրողները անակնկալներ չեն սիրում

Ներդրողները անակնկալներ չեն սիրում

Նպատակը ներդրողների համար գործելու դաշտ ստեղծելն է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին այսպես պատասխանեց հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ հայ–ռուսական գազային համաձայնագրերով «Գազպրոմին» 30 տարի շարունակ որոշակի արտոնություններ են տրվում:



 



«Սա կարգավորվող ոլորտ է, և կարգավորվող ոլորտներում ներդրողների հետ խոսակցությունը գնում է 30 տարվա մասին, թե ինչպիսին կլինի շահութահարկը երեսուն տարի հետո և այլն: Նշանակում է՝ էդ մարդիկ ասում են՝ մեզ համար երեսուն տարվա դաշտ ստեղծեք, որ անակնկալների չգանք»,– ասել է Տիգրան Սարգսյանը:



 



«Նման բանակցություններ մենք վարում ենք ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ, որը ցանկություն ունի գնելու Որոտանի ամբողջ համալիրը: Եվ նույն բանակցություններն են, նույն տրամաբանությամբ, առնվազն 30 տարվա կտրվածքով մարդիկ ուզում են պատկերացնել, թե իրենց ներդրումները, եթե կատարեցին այս կարգավորվող դաշտում, իրենց երաշխավորված եկամուտներն ունենալո՞ւ են, թե՞ ոչ, սա շատ տրամաբանական է»,– ասել է ՀՀ վարչապետը: