Մոսկվան մտահոգ է Ուկրաինայում շարունակվող հուշարձանների ոչնչացման փաստերով

Մոսկվան մտահոգ է Ուկրաինայում շարունակվող հուշարձանների ոչնչացման փաստերով

Այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ում հակառուսական վանդալիզմ են որակել Լվովի մարզում ռուս զորահրամանատար Միխայիլ Կուտուզովի հուշարձանի ապամոնտաժումը: «Մենք Ուկրաինայի նոր իշխանությունից պահանջում ենք վերջ տալ այդ սանձարձակությանը»,- ընդծել են նախարարությունում:



 



Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Արևմտյան Ուկրաինայի Բրոդի քաղաքում ապամոնտաժել են Կուտուզովի կիսանդրին՝ գործադրելով ամբարձիչ: Ըստ այդ տեղեկությունների իրադարձությանը հետևել են Ռադայի պատգամավորներ և հասարակ քաղաքացիներ, ովքեր վանկարկել են «Փառք Ուկրաինային», «Փառք հերոսներին»:



 



Ասենք նաև, որ Կուտուզովի կիսանդրին Բրոդիի մանկավարժական ինստիտուտի դիմացի պուրակից «Բրոդի» կենցաղային ձեռնարկության տարածք տեղափոխելու մասին որոշումը կայացվել է ավելի վաղ՝ 2013 թ. դեկտեմբերի 10-ին, քաղաքային խորհրդի պատգամավորների կողմից: