Մշակույթի նախարարությունն ուզում է ջո՞ւր վաճառել

Մշակույթի նախարարությունն ուզում է ջո՞ւր վաճառել

 «Երեկ Կոտայքի մարզի Գառնի գյուղի գյուղապետ Աշոտ Վարդանյանը Գառնիի տաճարում սրճարան կառուցելու հարցը քննարկել է մարզպետի հետ, վերջինս էլ տեղեկացրել է, որ ինքը ևս դեմ է և առանց իր թույլտվությամբ այնտեղ որևէ շինարարություն չի կարող տեղի ոնենալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը՝ հավելելով․ որ մարզպետին հաջողվել է գյուղապետին ժամանակավորապես լռեցնել, այդ իսկ պատճառով էլ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկա չի գտնվի։






Բախշինյանը անթույլատրելի է համարում տաճարի կենտրոնական հատվածում սրճարանի կառուցումը «Չեմ պատկերացնում, որ թանգարան մտնես ու կենտրոնական մասում տեսնես սրճարան: Գառնին թանգարան է, իսկ այդ սրճարանը գտնվում է Գառնու կենտրոնում, սրտում»,-նշեց Սարգսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ նամակ են ուղարկելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի այդ վիճահարույց խնդրին շուտափույթ լուծում տրվի։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության արտաքին բաժնի ղեկավար Ինգա Սարգսյանի կարծիքով էլ տարօրինակ է, որ մշակույթի նախարարությունն է Գառնու տարածքում ջուր վաճառելով ուզում գումար վաստակել։






«Եթե սրճարան բացելու որոշում գյուղապետը, կամ էլ մարզպետը ունենային սա որոշ չափով հասկանալի կլիներ, բայց, որ մշակույթի նախարարությունն է ուզում ջուր վաճառել, անհասկանալի է և անթույլատրելի»,-ասաց Սարգսյանը։