Պատուհանից դուրս նայե՞լ եք

Պատուհանից դուրս նայե՞լ եք

Արդեն երեք օր է հիդրոմետ ծառայությունները, ԱԻՆ-ը, Կապի և տրանսպորտի նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը SOS են հնչեցնում, որ հանրապետությունում և Երևանում սպասվում են 0-ից ցածր ջերմաստիճաններ և տեղումներ: 0-ից ցածրի դեպքում, տեղում ասվածը ձյունն է, հարգելի Երևանի քաղաքապետարան: Տեսե՞լ եք Երևանում ինչ է կատարվում: Պատուհանից դուրս նայե՞լ եք:



 



Քաղաքով մեկ վթարներ են, Մյասնիկյան պողոտան խցանված է, Գայի պողոտան աներթևեկելի՝ Վարդենյաց լեռնանցքը ձեզ օրինակ: Ողորմածիկ կրկեսի մոտ անվճար սահադաշտ է գոյացել, նույնիսկ Խանջյան փողոցն է դարձել մի կերպ անցանելի:



 



Եղանակային պայմանները մի կողմից, ամառայինի փոխված անվադողերը մյուս կողմից՝ իսկական քաոս են ստեղծել մայրաքաղաքում:



 



Էդ.Ա,