Քննադատում էին, առանց նախագիծը կարդալու․ Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց

Քննադատում էին, առանց նախագիծը կարդալու․ Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ «ֆեյքերի մասին անվանումն ստացաց օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները։



Լսումների ընթացքում հնչեցին մի շարք ինչպես կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ, որոնց վերաբերյալ ամփոփոիչ ելույթով հանդես եկավ օրինագծի համահեղինակ և հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը և հակադարձեց հնչեցված մի շարք քննադատություններին։ Նա նախ նշեց, որ մի շարք բանախոսներ, ովքեր քննադատում էին նախագիծը, իրականում ծանոթ չէին նախագծի լրամշակված տարբերակին և առանց ուսումնասիրելու, թե ինչ է առաջարկվում իրականում, ուղղակի դեմ էին արտահայտվում։



Նա իր խոսքում նշեց, որ նախագծում «անհայտ հեղինակ» հասկացություն չի սամանվել, «ֆեյքերի» համար պատասխանատվություն չի սահմանվել, «ֆեյքերի մասին» նախագիծ որակումները ավելորդ են, ժամանակավրեպ և սխալ։



«Անոնիմ հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, սրա մասին փաստում են բոլոր միջազգային կառույցները, ավելին ասեմ՝ աշխարհիամենազարգացած երկրներում գոյություն ունեն անանուն ցանցեր, որտեղ մարդկանց իրավունքն է՝ շփվել անանուն, հետևաբար նախագծի հեղինակներից և ոչ մեկը չէր կարող այս պարզ իրողությունը հերքել և անոնիմ շփվելու հետ կապված որևէ կարգավորում նախատեսել, հետևաբար խնդրում եմ, գոնե այս անգամ փաստենք և հավաստիանանք, որ «անհայտ հեղինակի» հետ կապված նախագիծը ոչինչ չի առաջարկում և չի փոխում։ Քաղաքացիական օրենսգրքի այսօրվա կարգավորումը տալիս է հասկացություն, ըստ որի՝ ԶԼՄ-ն, իսկ ավելի լայն՝ լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվություն է կրում այն վիրավորանքի և զրպարտանքի համար, որն ինքը վերարտադրել է և որի աղբյուրը ոչ հայտնի է։ Պատասխանեք խնդրում եմ՝ ինչ է նշանակում «ոչ հայտնի աղբյուր»։ Շատերը դրա պատասխանը տեսնում են ԶԼՄ-ին ամեն անգամ դատարան տանելու և դատարանում պարզելու եղանակով»,-ասաց Արփինե Հովհաննիսյանն ու ընգծեց, որ իրենք այս նախագծով փորձում են զերծ պահել մարդկանց ամեն անգամ այս հարցով դատարան գնալուց ու հարցը դատարանում պարզելու տարբերակից, և, իրականում, այս նախագիծը ավելի դյուրն է դարձնում այս խնդրի կարգավորումը։



Ըստ պատգամավորի՝ պետք չէ ասել, թե նախագիծը կարգավորում է «ոչ հայտնի աղբյուրի» հետ կապված որևէ նոր բան, ընդամենը մեկ նախադասություն էր ավելացվել, որն ինքն ի սկզբանե խնդրել է դարձնել քննարկումների առարկա, իր նպատակահարմարության և ճշգրտության առումով, այն է, այն անձը, ով դիմում է ԶԼՄ-ի դեմ դատարան, այդ անձը թող ինքն ապացուցի, թե ինչու է ինքը դիմում ոչ թե ԶԼՄ-ի, այլ վիրավորանք ու զրպարտություն կատարած անձի դեմ։



«Ես չեմ ուզում, որ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինենք, սա քննարկումները բացելու հարթակ է, ոչ ոք չի ասում, թե՝ չէ, լավ չի: Բոլորն ասում են, որ կա պրոբլեմ, բա եթե պրոբլեմ կա, ինչո՞ւ միասին չփորձենք գտնել այդ ուղիները: Որևէ մեկն այստեղ պնդո՞ւմ է, որ երկու օր հետո այս նախագիծը քննարկվելու է, քավ լիցի, ոչ… Նախագիծը կարող է մնալ շրջանառության մեջ ու բարելավվել: Եկեք քննարկենք միասին, հանգենք միասնական դիրքորոշման, թե չէ՝ կանգնել ու ասել, որ արդյոք այլ պրոբլեմներ չկա՞ն այս երկրում, թույլ տվեք հակադարձել: Այո, կան շատ խնդիրներ, բայց մենք միայն սա չենք քննարկում, քննարկում ենք ի թիվս շատ այլ նախաձեռնությունների»: 



Վերջում նա վստահեցրեց, որ այս ախագիծը խոսքի ազատությա վրա նույնիսկ ստվերային շղարշ չի գցի։



 



Վահե Մակարյան