Մի՞թե Ֆինլանդիան էլ է զգուշանում իր հարևանից

Մի՞թե Ֆինլանդիան էլ է զգուշանում իր հարևանից

Ֆինլանդիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի հետ ստորագրել ճգնաժամային դրության դեպքում ռազմական օգնության մասին համաձայնագիր: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:



 



Համաձայնագիրը պետք է բարելավի Ֆինլանդիայի` այլ երկրներից զինծառայողներ ընդունելու պատրաստականությունը, ինչպես նաև կբարձրացնի ռազմական նավերի և ինքնաթիռների տեխսպասրակման մակարդակը:



 



Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդի խոսքերով` փաստաթուղթը Ֆինլանդիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերության մի մասն է, որը ձևավորվել է 2000-ականներին և ոչ թե նրան ՆԱՏՕ-ի անդամակցությանը մոտեցնող քայլ: