Արեգս գողություն է կանխել․ Դավիթ Սանասարյան

Արեգս գողություն է կանխել․ Դավիթ Սանասարյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



 



Արեգս գողություն է կանխել։ Արեգս մի սովորություն ունի, հիմնականում գիշերները վերցնում է տան անդամների հեռախոսները, զանգում պատահած համարով ու սկսում չինարենի նման հայերենով բլբլալ..... Մեր համար դա սովորական պրոցես է, ձեզնից ոմանց զանգել է առավոտ թե գիշեր, գիտեք... Ուրեմն սովորականի պես զանգում է, դնում է ականջին, բլբլում է, ու ինչ է պարզվում. զանգում է տատիկի մանկապարտեզի սաներից մեկի ծնողին, կինը քնից վեր է թռնում, տեսնում է ընկեր Լարիսան է զանգահարել, դնում է ականջին, լսում է Արեգիս բլբլոցը ու էդ պահին տեսնում է դիմակավորված գողերը տանն են, ճճչում է, տան անդամները զարթնում են, ու գողերը փախնում են առանց ավարի։






Հիմա, սա ասեցի որ սրանից հետո հենց Արեգս զանգի, մենակ մի ուրախացեք, մի հատ նայեք, կարող է ձեզնից բացի այլ անկոչ հյուրեր էլ ունեք։ Գողերից ներողություն եմ հայցում, տղուս չէիք ասել, որ գործի մեջ եք, թե չէ չէր զանգի ։