Հայաստանը զավթված է ներսից եւ դրսից․ Տիգրան Խզմալյան (լուսանկարներ)

Հայաստանը զավթված է ներսից եւ դրսից․ Տիգրան Խզմալյան (լուսանկարներ)

Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից․



Երեկ, հունիսի 23-ին, երկու իրադարձություն էր կատարվում Երեւանում, առաջին հայացքից իրար հետ չառնչվող: Սակայն դա միայն առաջին հայացքից: Օդում ռուսական կործանիչներ էին պտտվում, գետնին հայ ոստիկաններն էին որսում հերթական թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներին: Հատուկ դաժանությամբ սեղմում էին երիտասրադների քնանոթները, "մասնագիտորեն" վտանգելով նրանց կյանքը: Ռուսական օդանավերը այդ ընթացքում սավառնում էին Երեւանի օդում: Եւ միայն ապուշը չի տեսնի այս երկու իրադարձությունների փոխկապվածությունը: Հայաստանը զավթված է ներսից եւ դրսից: Մեզ մնում է ինքնապաշտպանությունը...