Բողոքի ցույց՝ ընդդեմ կեղծ գերակա շահի

Բողոքի ցույց՝ ընդդեմ կեղծ գերակա շահի

 Մեր Քաղաքը նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես գրված է․



Այսօր ժամը 13:00 Հյուսիսային պողոտայի հարակից տարացքում գտնվող ( Մոսկվիչկայի դիմաց ) երեք շենքերի բնակիչները `Տերյան 23 , 25 և Լալայանց 37՝ դուրս են գալու բողոքի ցույցի, ընդդեմ կեղծ գերակա շահի, այդ շենքերի քանդման և բակային տարածքի բռնազավթման.



Ելույթ ենք ունենալու կոշտ հայտարարությամբ.  Այդ շենքերը ստալինյան և ետստալինյան շրջանի մշակութային արժեքներ են , այդտեղ բնակվել են մեր ազգի շատ նշանավոր գործիչներ , ինչի մասին ես կխոսեմ։Քանդելով այդ շենքերը , իշխանությունները ուզում են ստեղծել նախադեպ , հետագայում իրեց հայեցողությամբ ցանկացած շենք քանդելու։ Եթե կլինեն ցանկացողներ մասնակցելու կամ ելույթ ունենալու մենք սիրով կհյուրնկալենք։