«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» կաջակցի վերականգնելու Այվազովսկու վրձինը

«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» կաջակցի վերականգնելու Այվազովսկու վրձինը

Nyut.am կայքից տեղեկանալով ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի կարևոր նախաձեռնության մասին "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը" որոշում է կայացրել տեղեկատվական աջակցություն ցուցաբերել նրան: Հիշեցնենք որ, ռուսաստանաբնակ հայ նկարչուհին ժամանել է Երևան` Այվազովսկու վրձինը վերականգնելու համար: Դրա համար նա այստեղ կկազմակերպի իր նկարների անհատական ցուցահանդես-վաճառքը: Նկարչուհի Նարի Յանը հայտնել է, որ թեկուզ մի քանի նկար վաճառելու դեպքում նա կփորձի վերականգնել վրձինը և անգամ տեսախցիկ տեղադրել հուշարձանի մոտակայքում:



 



Հատկանշական է, որ "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի" կողմից այս խնդրի մասին նախկինում եղել են բազմաթիվ բարձրաձայնումներ, սակայն «սայլը տեղից չի շարժվել»: Անգամ 2012 թ-ին Երևանի գեղարվեստական խորհրդի ղեկավար Լևոն Իգիթյանի կողմից հեռուստաեթերում հնչել է խոստում գործին ընթացք տալու վերաբերյալ, սակայն կրկին ապարդյուն:



 



«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» հույս է հայտնում, որ հայ նկարչուհի Նարի Յանի այս փոքրիկ, բայց խորհրդանշական նախաձեռնությունը օրինակ կծառայի Հայաստանում և արտերկրում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների համար: