Ազնավուրը հրաժեշտի համերգ կտա Նյու Յորքում

Ազնավուրը հրաժեշտի համերգ կտա Նյու Յորքում

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 20-ին հրաժեշտի համերգ կտա Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն»-ի թատրոնում: Ինչպես հաղորդում է Broadway World պարբերականը, շանսոնյեն այս համերգասրահում հանդես կգա առաջին անգամ:



Շանսոնյեն իր 90-ամյակին նվիրված համերգների շարքը սկսեց Երևանից` մայիսի 12-ին Մարզահամերգային համալիրում հանդես գալով մենահամերգով: