ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Մոսկվայի քաղաքացիական լուսավորության դպրոցի ներկայացուցիչներին

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Մոսկվայի քաղաքացիական լուսավորության դպրոցի ներկայացուցիչներին

Օգոստոսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Մոսկվայի քաղաքացիական լուսավորության դպրոցի (ՄՔԼԴ) ներկայացուցիչներին:



Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը, Արցախի միջազգային ճանաչման գործընթացը և ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները:



Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ՄՔԼԴ ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳ նախարարությունից: