Մադրիդը, կարծես, չի գնում Լոնդոնի ճանապարհով

Մադրիդը, կարծես, չի գնում Լոնդոնի ճանապարհով

Մադրիդը ոչ սահմանադրական է անվանել Իսպանիայից Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի անցկացման մասին հրամանագիրը, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտարարել է Իսպանայի վարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:



«Այդ հանրաքվեն չի անցկացվի, քանի որ այն սահմանադրական չէ»,- ասել է Սաենս դե Սանտամարիան շտապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:



Նրա խոսքերով՝ կառավարությունը դիմել է Իսպանիայի կառավարության բարձրագույն խորհրդատվական մարմնին՝ պետական խորհրդին՝ խնդրելով զեկույց պատրաստել հանրաքվեի մասին: Ավելի ուշ կառավարությունը պատրաստվում է շտապ նիստ անցկացնել և բողոքարկել Իսպանիայի սահմանադրական դատարանում Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացման մասին հրամանագիրը: