Հնդկական շուկան՝ Երևանում

Հնդկական շուկան՝ Երևանում

Արդեն որքան ժամանակ էր՝ Հայաստանը չէր տեսել հնդիկների երեսը, արդեն որքան ժամանակ էր՝ հնդիկները նեղացած էին «թանգաբազար» հայերից, եւ ամենամյա հնդկական տոնավաճառ-շուկաները չէին լինում: Սակայն լավ նորություն, չգիտենք՝ հնդիկ ժողովուրդն է համակերպվել «հայկական» գներին, թե հայերն են զիջել հնդիկներին, նոյեմբերի 6-ից Երեւանում գործում է հնդկական շուկան, որտեղ հնդկական կինոների սիրահարները կարող են զանազան գեղեցիկ, հետաքրքիր իրեր ձեռք բերել, հնդկական զարդեր, կտորեղեն, հագուստ, կոսմետիկ միջոցներ եւ նույնիսկ հնդկական կահույք: Տաք Հնդկաստանից ցուրտ Հայաստան եկած հնդիկ վաճառականներն անցյալ տարիներին պատմում էին, որ հայերն իրենց սիրով են ընդունում, եւ առեւտուրն էլ բարեհաջող է: Մեր ընթերցողին խոստանում ենք առաջիկայում անդրադառնալ հնդկական տոնավաճառին: