Փաշինյանի առաջարկն ընդունվեց կառավարության անդամի կողմից

Փաշինյանի առաջարկն ընդունվեց կառավարության անդամի կողմից

Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» նախագիծը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիոլ Փաշինյանը նախ ողջունեց, որ նման նախագիծ է քննարկվում ԱԺ-ում, և հետո հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին հարց ուղղեց՝ առաջարկելով վերաձևակերպում անել բյուջեի նախագծում կամ այս նախագծով ֆիքսել, որպեսզի սահմանամերձ համայնքների դպրոցների երեխաները նույնպես օգտվեն դպրոցական երեխաներին սնունդով ապահովման փորձնական ծրագրից։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է նախորդ տարվանից հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում, և այս տարի նախատեսվում է, որ դպրոցների շրջանակը պետք է ավելի քան երկու անգամ ընդլայնվի։



«Ճիշտ է, գործող ծրագրերով մի քանի սահմանապահ համայնքներ արդեն իսկ կօգտվեն դրանից, բայց քանի որ այս մոտեցմանը հասել ենք, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այդ մոտ 40 համայնքները նույնպես ընդգրկվեն այդ ծրագրում»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա կարելի է անել առանց ծախսերի՝ ընդամենը բյուջեում որոշակի վերահաշվաիկ կատարելով։



Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, մինչ հարցին կպատասխաներ, նախ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ այս նախագծի շուրջ աշխատանքային քննարկումներին ակտիվ մասնակցելու համար։ Այնուհետև նա նշեց, որ իրենք կքննարկեն առաջարկը, ինքը կներկայացնի այն պատկան մարմիններին, որպեսզի անեն այնպես, որ համայնքների ընդգրկումն ավելի լայն լինի և այդ ծրագրից սահմանամերձ համայքնների ավելի մեծ թվով դպրոցներ օգտվեն։




Ուշագրավ է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Նիկոլ Փաշինանի հարցն ու դրան տրվող պատասխանն անցավ ոչ միայն խաղաղ պայմաններում, այլև փոխադարձ գնահատանքի խոսքերով։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ