ԱԻՆ-ի նախարարի դարդը Կարենը չի, հազար ու մի գործ կա…

ԱԻՆ-ի նախարարի դարդը Կարենը չի, հազար ու մի գործ կա…


Էլ մականունը ո՜նց է կպնում մարդու ու կպչուն փշի պես պոկ չի գալիս: Մարդու մի հատկություն գերակա արժեք է դառնում ու գերակա այդ արժեքն էլ մականուն է դառնում: Նախորդ հրդեհից հետո Կարենին օծեցին փուչիկ Կարեն մականունով: Բան չեմ ասում, բնորոշիչ էր, ժողովրդի դեմ ի՜նչ կարող ես անել: Ինչքա՜ն ջահելներ տուժեցին այդ հրդեհից… Չխոսեմ: Ինչքան էլ փուչիկի գծով ուրիշը պատժվեց, բայց ժողովուրդը հո քոռ չի՝ փուչիկ կոչումը Կարեն արժանավորին տվեց: Կազմակերպիչը ինքն էր:
Այս անգամ էլ ուսանողների միջազգային օրվա առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Կարեն Ավագյանի գլխավորությամբ տոնական համերգ կազմակերպվեց: Ասի՝ այ Կարեն, ինչու՞ ես էս ջահելներին քշում սրի բերան, «չես իմանու՞մ, որ պաժառը քեզնից ծլծլում է, շառը կաթկթում»: Եվ եղավ այն, ինչ պիտի լիներ: Նորից հրդեհ: Վարչապետն էլ՝ անտեսելով իր անվտանգությունը, մասնակցում էր այդ բառիս նեղ իմաստով համերգին: Խոսքը մեր մեջ՝ մեր վարչապետն այնքան էլ հեռատես չի: Կարենի կազմակերպած միջոցառմանը գնալուց առաջ պետք է ապահովեր տեղում Հրշեջի, ԱԻՆ-ի, շտապ օգնության, ոստիկանության ներկայությունը: Միաժամանակ տեղանքը պիտի ապահովվեր Հայաստանի լավագույն փրկարարների, շտապօգնության և ոստիկանության փորձառու ծառայողներով: Կարծում եմ նախորդ հրդեհից պետք է պարզ լիներ, որ Կարենի շուրջ պտտվում է հունա- հռոմեական «Պաժառի Աստվածը»: Եվ ինչքան էլ կարենականները փորձեն մեղմ բառեր օգտագործել ու ասել, որ շոգեհարում է տեղի ունեցել ու մեղավորն այս անգամ էլ սաունան է, պետք է ամրագրել, որ «Կարենն ապասնի է»: ԱԻՆ-ի նախարարի դարդը Կարենը չի, որ ամեն անգամ մարտական հաշվարկով թռնի ու գա, հազար ու մի գործ կա…



ՀԳ Հիմա էլ ասում են՝ Կարենի գնալուց հետո է հրդեհը բռնկվել՝ եկա, կայծ գցեցի ու գնացի մեթոդով: 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ