Ծխելու դեպքում տուգանք՝ 15 հազար դրամի չափով

Ծխելու դեպքում տուգանք՝ 15 հազար դրամի չափով

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորները՝ բացառությամբ երեւի կանանց, ծխում են: Ծխողների թվում է նաեւ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սակայն խմբակցությունում ծխելու դեմ պայքարի ակտիվ քարոզչություն է գնում: Խմբակցության նախասրահում՝ դիմացի պատին, փակցված է չծխելու վերաբերյալ գրություն, որով նախազգուշացվում է. ծխելու դեպքում տուգանք՝ 15 հազար դրամի չափով: Խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ գրությունը փակցվել է իրենից առաջ՝ Գալուստ Սահակյանի օրոք:



Նշեց նաեւ, որ ինքը ծխում է, բայց ոչ ընդունարանում, իսկ օրենքը խախտողներ դեռեւս չեն հայտնաբերվել: Նկատենք, սակայն, որ խորհրդարանի միջանցքներում գրեթե ամեն անկյունում ու սրահի մոտ ծխելու գոտի կա, որտեղ պատգամավորները հավաքվում են ծխելու: