ԱԺ-ի «սիրելի» օրենքն ընդունվեց միաձայն

ԱԺ-ի «սիրելի» օրենքն ընդունվեց միաձայն

Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:



Նշենք, որ սա նոր օրենք է, որը ողջունվել էր Ազգային ժողովի բոլոր վեց խմբակցությունների կողմից։



Օրենքով նախատեսվում է 50 տոկոսով փոխհատուցել սահմանամերձ 31 համայնքների բնակիչների կոմունալ վճարումները։



71 կողմ, 1 դեմ և 19 ձեռնպահ ձայների քվերակությամբ էլ ընդունվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ