Օդաչուների մարմինները տարհանելու համար գործել է 4 հոգանոց խումբ

Օդաչուների մարմինները տարհանելու համար գործել է 4 հոգանոց խումբ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ տեղեկացնում է, որ ըստ իր աղբյուրի, ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի օդաչուներին տարհանելու ժամանակ գործել է հատուկջոկատայինների 4 հոգանոց խումբ և 3 տեսակի օդային սարք։



Գրառման մեջ ասվում է.



«Մեր օդաչուներին տարհանելու օպերացիայի մասին նոր տեղեկություններ իմացա հավաստի աղբյուրներից։ Պարզվում է, որ այդ փայլուն գործողությունն իրականացրել է մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։ Գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։



Դե, իհարկե, մեծ է եղել նաև առաջնագծում կանգնած տղաների դերակատարումը, որոնք ապահովել են հիշյալ չորս հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը։
Փառք մեր տղաներին»:



ին: