Մահացել է Ջո Քոքերը

Մահացել է Ջո Քոքերը

Վախճանվել է աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը:



BBC-ի եղեկացմամբ՝ բրիտանացի երաժիշտը տառապում էր թոքերի քաղցկեղով: Նա մահացել է 70 տարեկանում: Նրա մի շարք երգեր «You Are So Beautiful», «Up Where We Belong», «Unchain My Heart», «You Can Leave Your Hat On»-ը դարձել են համաշխարհային հիթեր:



Չորս տարի առաջ լեգենդար երգիչը մենահամերգով հանդես եկավ Երևանի Մարզահամերգային համալիրում: Երեկոյի ավարտին Ջո Քոքերը, իհարկե, դժվարությամբ արտասանելով, բայց հայերեն շնորհակալություն հայտնեց Երեւանին: