Խոսքս Ադրբեջանի դիվերսիոն խմբի անդամներից մեկի դիակի մասին է

Խոսքս Ադրբեջանի  դիվերսիոն խմբի անդամներից մեկի դիակի մասին է

Խոսքս Ադրբեջանի դիվերսիոն խմբի անդամներից մեկի դիակի մասին է, որը գտնվում էր հայ ադրբեջանական պետական սահմանի միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈւ - երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտի դիակը:
Մի կողմից մարդուն կեղեքում է ներքին հուզաշխարհը՝ մարդասիրություն է կոչվում դա , թե խիղճ, բազմաչարչար հայի խիղճ, դժվար է բացատրել: Դիակը պետք է թույլ տալ՝ տանելու, որովհետև Աստված չանի…
Մյուս կողմից խոսում է ազգային արժանապատվությունը, ինչ որ տեղ նաև նույն կերպ պատասխանելու ցանկությունը: Իսկ ինչու՞ իրենք նույնիսկ մեր խաղաղ զոհերի հետ այդպես անգթաբար են վարվում: Միակողմանի մարդասիրություն լինու՞մ է,- այս և նմանօրինակ հարցերը շամփրում է մարդու ուղեղ: Մեր ուղղաթիռի անձնակազմը հառնում է աչքիդ առաջ և ուզում ես գոռալ՝ ո՛չ, ո՛չ, միայն թե ո՛չ հանձնումը:
Դիվերսիոն խմբի գործողության կամ փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը: Կոմիտասյան ողբ՝ հոտն անտե՜ր է մնացել… Ու այդքանով հանդերձ մարդասիրությու՞ն ցուցաբերել, ու՞մ հանդեպ… ոճրագործի՞, դիակապտողի՞… Ու ակամայից քեզ տանջում է միտքը, որ չափից դուրս բարությունը թուլության է նման, եթե նույնիսկ այդպես չէ, ադրբեջանցին այդպես է ընկալում, որովհետև շարունակում է նույն որակի ոճրագորխությունները: Ողջ օրվա տվայտանքներս՝ դիակը հանձնե՞լն էր ճիշտ, թե՝ չհանձնելը, այդպես էլ մտքիս համար անպտուղ մնաց: Ու ես այն հանձնում եմ ընթերցողին:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ