ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներն ու վետերանները մտահոգություն են հայտնել

ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներն ու վետերանները մտահոգություն են հայտնել

Մենք` ներքեւը ստորագրողներս` Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ եւ վետերաններ, մեր խոր մտահոգությունը հայտնելով ս. թ. հունվարի 31-ին Բերձորի մերձակայքում տեղի ունեցած ցավալի ու ամոթալի դեպքերի առթիվ,
1. Կոչ ենք անում բոլորին` ցուցաբերել զսպվածություն, զգոնություն եւ հեռու մնալ մթնոլորտը էլ ավելի շիկացնելու ամեն քայլից ու հայտարարությունից:
2. Բոլորից – մասնավորաբար Հիմնադիր խորհրդարան քաղաքացիական նախաձեռնությունից եւ ԶԼՄ-ներից – պահանջում ենք չշահարկել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի անունն ու նրա պատմական ավանդը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ այլ ազգային նվիրական հասկացություններ` ՀՀ ներքաղաքական ինչ-ինչ նպատակներով:
ԱՍԱԼԱ-ի` ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներս եւ վետերաններս հայտարարում ենք, որ առհասարակ կապ չունենք Հիմնադիր խորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հետ եւ ՀՀ ու ԼՂՀ ներքին քաղաքական կյանքին չենք միջամտում:
Մի անգամ եւս հայտարարում ենք մեր զորակցությունը ազգային հզոր պետություն կերտելուն, պետություն, որտեղ բոլորը` իշխանություններ, ընդդիմություններ եւ այլք, պարտավոր են պետական ու ազգային շահը վեր դասել նեղխմբակային, կուսակցական կամ այլ ստորադաս շահերից:
ԱՍԱԼԱ-ի` ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ եւ վետերաններ`
Վարուժան Կարապետյան
Մարտիրոս Ժամկոչյան
Վազգեն Սիսլյան
Հակոբ Ջուլֆայան
Սիմոն Նայիրյան
Եսայի Ճուրյան
Ներսես Դեմիրճյան
Գեւորգ Յազըճյան



Երեւան, 6 փետրվարի 2015 թ.