Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին:



Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:



Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Եվրոպայի Հայ դատի գրասենյակի աշխատանքն այս ուղղությամբ` նշելով, որ այս կառույցի հետ համակարգված աշխատանքն արդեն իսկ բերել է տեսանելի արդյունքների: