Անճար ժողովուրդ ա, սաղ ժողովրդի վրա եք գցում. վանաձորիցները՝ Ր. Հովհաննիսյանին | տեսանյութ

Անճար ժողովուրդ ա, սաղ ժողովրդի վրա եք գցում. վանաձորիցները՝ Ր. Հովհաննիսյանին | տեսանյութ

«Եվ ուրեմն ես՝ որպես ձեր հայրենակից, մի մարդ, որ գրեթե առանց ռեսուրսների, բայց ձեր ռեսուրսներով՝ ձեր սիրով, ձեր հավատքով, մասնակցեց և հաղթեց անցած ընտրություններում, բայց որոշեց արյան չհասցնել, ասում եմ, որ դիմացի կողմը մեր մոտ թուլություն կամ միամտություն կամ ռոմանտիկա չփնտրի: Եթե արյուն եք ուզում Սերժ Ազատիչ, խնդրեմ, ես կամ, ձեր առջև եմ, դուրս արի քաղաքական ասպարեզից, Հայաստանում մնացեք, Հայաստանից դուրս մի եկեք, ձեր երկիր է, իմ երկիրն է, ես էլ ձեզ հետ դուրս կգամ, բայց հայ ժողովուրդը, հայաստանցին՝ շարքային, պահանջում է քո հեռացումը: Սա հարգանքի պակաս չի, սա հենց հարգանքից է, հարգանք հարենիքի նկատմամբ:



Այսօր մենք վերաբացում ենք Ժառանգության գրասենյակը Վանաձորում, հաղթական Վանաձորում, և Լոռվա աշխարհը և Վանաձորը երբեք չկորցնեն ինքնավստահությունը, իհարկե համեստությունը, բայց ինքնավստահությունը, որ սա իր երկիրն է, իրենն է, սա մերն է, և ով չի հարգում ժողովրդին, շարքային քաղաքացու ձայնը, քվեն, վոն օտսյուդո»,-այսօր Ժառանգության Վանաձորի գրասենյակում հավաքված քաղաքացիներին դիմելով՝ հայտարարեց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Վանաձորցիներին մարտի 6-ին հրավիրելով հանրահավաքի՝ Ժառանգության առաջնորդը միաժամանակ նշեց. «Եվ շատ ենք ուզում, որր վերջապես մեր խոսքը և գործը բռնեն իրար, որ լինի միասնական հրապարակ, միասնական օրակարգ:Բոլորն ալ մեծ-մեծ խոսում են՝ ինձանից սկսած համարեք, բայց մյուսներն էլ, պետք է ժողովուրդը կանգնի մինչև փոփոխություն»:



Ր. Հովհաննիսյանի այս խոսքերը, սակայն, դժկամությամբ ընդունվեցին հիասթափված վանաձորիցների կողմից, որոնք մի անգամ արդեն վստահել էին նրան և իրենց քվեով միասնաբար «կանգնել» նրա կողքին «մինչև փոփոխություն»:
«Դե անընդհատ նշում եք, որ ժողովուրդը միասնական չի, միասնական չի, դե համեմատական մի առաջնորդի անուն ասեք, որ Անդրանիկ Զորավարի նման առաջանորդ ըլնի ու հզոր ըլնի: Անճար ժողովուրդ ա, սաղ ժողովրդի վրա եք գցում: Մի հզոր առաջնորդ ա մեզ պետք»,-ըմբոստացան հուսահատված վանաձորցիները:



Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը՝ տեսանյությում:



Ադրինե Թորոսյան