Ապրիլի 17-ին պահանջելու են քաղբանտարկյալներին ազատ արձակել

Ապրիլի 17-ին պահանջելու են քաղբանտարկյալներին ազատ արձակել

Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերները կոչ են արել բոլոր ազատամարտիկներին միանալ ապրիլի 17-ին ժամը 18.30-ին Ազատության հրապարակում տեղի ունեցեղ «Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների» ձերբակալությունները դատապարտող հանրահավաքին։ Այսօր տեղի է ունեցել «Ազատամարտիկների դաշինքի» վարչության նիստ, որտեղ որոշում է կայացվել մասնակցել ապրիլի 17-ի հանրահավաքին եւ երթին՝ զորակցություն հայտնելու համար բոլոր քաղբանտարկյալներին։



«Ապարան» ջոկատի հրամանատար, Դաշինքի համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ իշխանություններին կոչ են անելու և նրանցից պահանջելու են անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Ավելի վաղ «Ազատամարտիկների դաշինքը» հայտարարություն էր տարածել, որ
համաձայն չեն ապրիլի 24-ին քաղաքական ակցիաներ կազմակերպելու «Հիմնադիր խորհրդարանի» մարտավարությանը, «Ազատամարտիկների դաշինքը, այնուամենայնիվ, համարում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների վերաբերյալ իշխանության պատճառաբանությունները անհամոզիչ են: