Հայ-ռուսական շփումները վերջին շրջանում խիստ ակտիվացել են

Հայ-ռուսական շփումները վերջին շրջանում խիստ ակտիվացել են

Հայ-ռուսական շփումները վերջին շրջանում խիստ ակտիվացել են. այս օրերին Ռուսաստանում են գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ Հայաստան են ժամանել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին, Վլադիմիր Սպիվակովը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Վերջինը մասնակցել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կառուցվելիք ուսումնական, մարզական համալիրի հիմնարկեքին եւ ՀՀ նախագահի մակարդակով ընդունելության է արժանացել ու պարգեւատրվել «Բարեկամության» շքանշանով: Պաշտոնական միջոցառումներից հետո էլ հյուրին հրավիրել էին «Դոլմամա», որին մերձակա փողոցը մի քանի ժամ փակ էր երթեւեկության համար: