Ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում կգործի շուրջօրյա «ԹԵԺ ԳԻԾ»

Ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում կգործի շուրջօրյա «ԹԵԺ ԳԻԾ»

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից, ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում շուրջօրյա կգործեն նաև (+37410) 54-69-12, (+37410) 54-69-14 և (+37410) 56-12-37 հեռախոսահամարները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:



(+37410) 56-12-37 հեռախոսահամարը հասանելի կլինի նաև Հայաստան ժամանած օտարազգի հյուրերի համար՝ անգլերեն լեզվով: