Բաժին տանելու ընթացքում ակտիվիստ աղջկան ոստիկանները վիրավորական բառեր են ասել

Բաժին տանելու ընթացքում ակտիվիստ աղջկան ոստիկանները վիրավորական բառեր են ասել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր բերման էին ենթարկել ՀԽ-ի երիտասարդներից Անի Նավասարդյանին։ Նա Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172 հոդվածի կետ 3-ի համաձայն (վիրավորանք): 



«Իբր ոստիկանության ծառայութունն եմ խանգարել և վիրավորանք եմ հասցրել։ Ես էլ հրաժարվեցի և գրեցի, առաջդրված մեղադրանքների հետ համաձայն չեմ»,-ասաց Անին՝ ավելացնելով, որ ոստիկանության կենտրոնական բաժին տանելու ընթացքում ոստիկանները վիրավորական բառեր են ասել։ Ոստիկանները երթի մասնակիցներին արգելել են թմբուկներ զարկել՝ նշելով, որ դրանով խանգարում են դասապրոցեսին։ Երթի մասնակիցներից Անի Նավասարդյանը դիմադրել է, չի ցանկացել հանձնել իր թմբուկը, ինչից հետո նրան տարել են ոստիկանական բաժին։