Քարդաշյանի այցից հետո ովքեր են հետաքրքրված Հայաստանով

Քարդաշյանի այցից հետո ովքեր են հետաքրքրված Հայաստանով

Ապրիլի սկզբին աշխարհահռչակ մամուլի էջերում Հայաստանն էր՝ Քարդաշյան քույրերի այցով: Այս հոգեցունց այցը լուսաբանվում էր ոչ միայն Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանի շրջանառության կարեւորության տեսանկյունից, այլեւ տուրիզմի զարգացման:
Բազմաթիվ իշխանավորների, համապատասխան ոլորտի մասնագետների վերլուծությամբ Քիմի երկրպագուներից շատերն են դեռ ցանկանալու նրա հայրենիքը տեսնել, ինչն էլ կխթանի տուրիզմի զարգացմանը: Էկոնոմիկայի տուրիզմի գծով փոխնախարար Սերգեյ Ավետիսյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվել է՝ ինչ արդյունքներ են արձանագրվել, արդյո՞ք նկատվում է զբոսաշրջային հետաքրքրությունը Քիմի հայրենիքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այցը իրականացել էր նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի ու էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
«Քարդաշյանի այցը տուրիզմի համար չէր, իսկ այցը, այո, Հայաստանին ինչ-որ չափով հնչեղություն հաղորդեց: Դե եթե Հայաստանի հնչեղությունը ավելանում է, տրամաբանորեն նաեւ այդ երկրի նկատմամբ հետաքրքրությունը ավելանում է, բայց Ձեր ասած վերլուծությունը չկա, այսինքն՝ կապել տուրիզմի զարգացման հետ, ճիշտ չի, անուղղակի է ազդելու տուրիզմի վրա, ուղիղ կապել չի կարելի»,-ասել է փոխնախարարը: