Տեսանյութը համապատասխանում է իրականությանը, մեկնաբանությունը՝ ոչ. ՊԲ

Տեսանյութը համապատասխանում է իրականությանը, մեկնաբանությունը՝ ոչ. ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՊԲ զինվորական մեքենայի պայթեցման մասին այսօր տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:



ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով: Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը: