Սպանվել է «ԻՊ» փոխառաջնորդը

Սպանվել է «ԻՊ» փոխառաջնորդը

Իրաքի հյուսիսում միջազգային կոալիցիայի օդուժի հարվածի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի տեղակալ Աբու ալ Աֆարին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրաքի ՊՆ պաշտոնական կայքին:



«Հետախուզական ճշգրիտ տեղեկություններով, կոալիցիայի օդային հարվածի թիրախ էր ընտրվել «ԻՊ» փոխղեկավար Աբու ալ Աֆարին»,- գրել է կայքը:



BBC-ի հաղորդման համաձայն՝ օդային հարվածի պահին ալ Աֆարին եղել է Թալլ Աֆար քաղաքի մզկիթում:



Չնայած այս տեղեկություններին՝ ամերիկյան զինվորականները և «ԻՊ»-ն դեռևս չեն հաստատել իսլամիստ ահաբեկչի մահը: