Պատրաստվում են աշնանը մեկնել ԱՄՆ եւ Կանադա

Պատրաստվում են աշնանը մեկնել ԱՄՆ եւ Կանադա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության մի քանի անդամներ պատրաստվում են աշնանը մեկնել ԱՄՆ եւ Կանադա՝ հայ համայնքի հետ հանդիպումների։ Հատկապես ԱՄՆ-ում մեծաքանակ հայ համայնքի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կուսակցությունում շատ են կարեւորում։ Կալիֆորնիայի հայությունն ավանդաբար մեծ ազդեցություն է ունենում հայաստանյան ընտրությունների ընթացքի վրա՝ հայրենիքում բնակվող ազգականներին կողմնորոշելու եւ ֆինանսապես աջակցելու առումով։