Ժերար Դեպարդիեին արգելել են մուտք գործել Ուկրաինա

Ժերար Դեպարդիեին  արգելել են մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին «սև ցուցակում» ներգրավելու մասին. հայտնում է НТВ-ն: Ուկրաինա մուտք գործելու արգելքը կգործի 5 տարի:



Նշենք, որ Դեպարդիեն հայտնի է իր ռուսամետ հայացքներով:Հուլիսի 22-ին հասարակական ակտիվիստները Մշակույթի նախարարությանը 567 գործիչներից բաղկացած ցուցակ էր հանձնել՝ պահանջելով մուտքի արգելանք սահմանել նրանց համար։ Այդ ցուցակում է նաեւ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն։