Ըննդիմությունը ԱԺ արտահերթ նիստի օր է նշում, ՀՀԿ-ն՝ հերքում

Ըննդիմությունը ԱԺ արտահերթ նիստի օր է նշում, ՀՀԿ-ն՝ հերքում

Նոր Սահմանադրության նախագիծն այսօր կամ առաջիկա օրերին կուղարկվի ԱԺ եւ կդրվի քննարկման: Մինչ երեկ լուրեր կային, որ ՀՀԿ-ն պատրաստվում է այս նպատակով արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի հասցնի անհրաժեշտ ժամկետում քննարկել նախագիծը, քանի որ քննարկումից հետո ենթադրվում է քաղաքական ուժերի, անհատների առաջարկությունների, ինչպես նաեւ մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկումների փուլ, իսկ հանրաքվեի նախնական օրն արդեն հայտնի է՝ նոյեմբերի վերջ։ Ավելին, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 7-ին արտահերթ է նշանակված, եւ ԲՀԿ-ն կհասցնի մինչ այդ դիրքորոշում հայտնել: Սակայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հերքեց սեպտեմբերի 7-ի արտահերթի լուրերը: Նա, սակայն, չբացառեց, որ արտահերթ հրավիրվի աշնանային առաջին քառօրյայից՝ սեպտեմբերի 14-18-ից հետո: