Վարդան Ղուկասյանի լոզունգն այն է, որ սա «գեյերի սահմանադրություն» է

Վարդան Ղուկասյանի լոզունգն այն է, որ սա «գեյերի սահմանադրություն» է

Վերջին օրերին ակտիվացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի շտաբի ակտիվ քարոզիչներից է դարձել։ Նրա հիմնական լոզունգն այն է, որ սա «գեյերի սահմանադրություն» է, ինչն ավանդապաշտ Գյումրիում կարող է խիստ բացասաբար ազդել: Զուգահեռ, Ղուկասյանն իր փոքրաթիվ կողմնակիցներին հույս է ներշնչում, որ հունվարին ինքը վերադառնալու է ակտիվ քաղաքականություն: Ակնհայտ է, որ նա ցանկանում է տապալել սահմանադրական հանրաքվեն մարզում, որպեսզի ինչ-որ կերպ պահանջված լինի իշխանությունների կողմից: Զարմանալին այն է, որ «վերեւից» մեկ զանգն անգամ միշտ բավարար է եղել Վարդանիկի վախը բռնելու համար, բայց հանդուրժում են նման գործելաոճը: