ՀՀ Նախագահի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ Նախագահի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



Նշենք,որ այդպիսով խորհրդարանում թափուր մանդատ կառաջանա:Նախագահի
կողմից համապատասխան հրամանագրի հրապարակումից հետո կդադարեցվեն Արփինե
Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները: Դրանից հետո ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանը համապատասխան գրությամբ կդիմի ԿԸՀ-ին՝ թափուր մնացած
մանդատը ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին փոխանցելու համար: Իսկ
ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա»
հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է:



Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելու դեպքում թափուր տեղ կառաջանա նաեւ մի շարք կարեւոր հանձնաժողովների եւ պատվիրակությունների կազմում, օրինակ՝
Էթիկայի եւ պետաիրավական հանձնաժողովներում, ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում: Ի դեպ, ԵԽԽՎ պատվիրակությունը հայ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 8-9-ը պետք է մեկներ  Բելառուսում՝ նախընտրական քարոզարշավն ու քաղաքական  մթնոլորտը գնահատելու նպատալով։ Սա պատմության մեջ առաջին անգամ է, երբ հայ պատգամավորը ղեկավարում է ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը: Հետաքրքիր է, թե Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելու արդյունքում արդյոք պատվիրակությունը կղեկավարի հայ պատգամավոր, թե ոչ: