Բաշար Ասադին աջակցությունը շարունակելու դեպքում Ռուսաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման իրավիճակում. Սպիտակ տուն

Բաշար Ասադին աջակցությունը շարունակելու դեպքում Ռուսաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման իրավիճակում. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման իրավիճակում, եթե շարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
Ըստ Էռնեստի, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային չմիանալու դեպքում Ռուսաստանը կհայտնվի էլ’ ավելի խորը մեկուսացման մեջ, և այդ դեպքում Ասադին շարունակելով աջակցելը, երկիրը «կկատարի այնպիսի խնդիրներ, որոնք հակասում են հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին»:
Դրա հետ մեկտեղ, նա խոստովանել է, որ «Ռուսաստանի շահերը Սիրիայում ոչ լիովին են հակասում մնացած աշխարհի շահերին», հավելելով, որ Մոսկվան շահագրգռված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի հաջողության մեջ: