«Ժառանգությունը» միացել է «Ոչ»-ի երկու շարժումներին

«Ժառանգությունը»  միացել է «Ոչ»-ի երկու շարժումներին

Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված «Ոչ»-ի երկու շարժումներին էլ «Ժառանգություն» կուսակցությունը միացել է: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Hraparak.am-ին հայտնեց, որ ի վերջո, այս երկու թևերը կմիավորվեն և իրենց համակարգված «Ոչ»-ը կասեն այս ողջ գործընթացին։



«Սահմանադրության փոփոխության խնդիր պետք է առաջանա բացառապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններից հետո, երբ արտահերթ ընտրություններ կլինեն՝ իշխանափոխությունից հետո։ Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կնախաձեռնի նաև սահմանադրական ժողովի հրավիրումը, այսինքն՝ մեր քաղաքացիները կընտրեն որևէ նախագիծ և դա կլինի հանրության պատվերը, որովհետև մինչ այժմ, ցավոք սրտի, դա ոչ թե եղել է հանրության պատվեր, այլ եղել է տվյալ պահի իշխանության պատվերը և իր հագով է կարվել: Ռազմավարական այն «Այո»-ն, որ մենք ասում ենք Հայաստանի ապագային, «Այո»-ն, որ ասում ենք իշխանափոխությանը և «Ոչ»՝ Սահմանադրությանը, այս ամենը կիրականացվի համաձայնեցված աշխատանքի, դիմադրության շնորհիվ»: