Փախստականների ապաստան են հրկիզել

Փախստականների ապաստան են հրկիզել

Անհայտ անձինք հրկիզել են Գերմանիայի կենտրոնական մասում գտնվող Տյուրինգիա դաշնային շրջանում փախստականների ապաստանը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ճամբարում այրվել է 4 զուգարան, ավելի ուշ կրակը տարածվել է:

Քննության տվյալներով՝ հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է եղել: Տյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը միջադեպը «ստոր մահափորձ» է կոչել։

Եվս մեկ հրդեհ երեկ բռնկվել է Գերմանիայի արևմուտքում: Այստեղ այրվել է նախկին դպրոցը, որում նախատեսում էին փախստականներ տեղակայել։

Վերջին ամիսներին փախստականների համար նախատեսված հանրակացարաններում հրդեհների բռնկումը հաճախակի է դարձել։