5 փաստ գարեջրի օգտակարության մասին

5 փաստ գարեջրի օգտակարության մասին

Պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից



Ցավոք, այսօր գոյություն չունի 100%- ոց դեղամիջոց Ալցհեյմերի հիվանդությունից պաշտպանելու համար, այդ պատճառով շատ կարևոր է ուշադրություն դարձնել դրա կանխարգելմանը: Չիկագոյի համալսարանի հետազոտողները եկել են այն հետևության, որ գարեջրի <չափավոր> սիրահարները ունեն 23% ով ավելի քիչ հավանականություն ծերունական թուլամտության տարբեր ձևերի զարգացման նկատմամբ, այդ թվում Ալցհեյմերի հիվանդության:



Նվազեցնում է դիաբետի զարգացման ռիսկը



2011 թ-ին Հարվարդում իրականացվող հետազոտությունների արդյունքում, որն անցկացվում էր թվով 38000 միջին տարիքի տղամարդկանց հետ, այս խմբի մոտ երկրորդ տիպի շաքարային դիաբետը հանդիպում էր 25% ավելի քիչ, ովքեր խմում էին օրեկան մեկ երկու բաժակ գարեջուր: Ալկոհոլի պարունակությունը գարեջրի մեջ մեծացնում է զգայունակությունը ինսուլինի նկատմամբ, որն էլ կանխում է դիաբետի առաջացումը:



Կանխարգելում է քարերի առաջացումը երիկամներում



Ֆինլյանդիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ գարեջրի ամենօրյա օգտագործումը չափավոր քանակությամբ կարող է կրճատել երիկամներում քարերի առաջացման հավանակությունը 40% ով, որը հնարավոր է դառնում գարեջրի մեջ ջրի մեծ քանակության շնորհիվ: Ջուրը օգնում է դուրս բերել վնասակար նյութերը օրգանիզմից:



Օգնում է նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը



Իտալացի մասնագետների հետազոտությունների արդյունքում, որի ընթացքում հետազոտվել էր ավելի քան 200 000 մարդ, պարզեցին, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր խմել են մեկ երկու բաժակ գարեջուր ունեցել են 31% ով քիչ հավանակություն բախվելու սիրտ անոթային հիվանդությունների հետ:



Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը



Եթե Դուք ուզում եք ապահովագրել Ձեզ խոլեստերինի կուտակումներից անոթների պատերին, ապա գարեջրի չափավոր օգտագործումը կարող է դրան լուծում լինել: