ՀՀ ոստիկանությունը արագաչափեր է տեղադրել նաև Մարսի՞ վրա

ՀՀ ոստիկանությունը արագաչափեր է տեղադրել նաև Մարսի՞ վրա

Զարմացա՞ք: Իզուր:



Իսկ ուրիշ որտեղի՞ց կարող էին իմ ավտոմեքենան նկարել հետևից՝ Մյասնիկյան պողոտայով երթևեկելիս: Դա իմ ամեն օրվա երթուղին է և այնտեղ տեղադրված արագաչափերը կանգնած են միայն աջ մայթին, երբ Մյասնիկյանով երթևեկում ես դեպի կենտրոն:



Այդ արագաչափերը (դրանք 2-ն են)  60 կմ/ժ արագությունը գերազանցող ավտոմեքենան նկարել կարող են միայն առջևից իսկ հետևից կարող են նկարել միայն կենտրոնից դեպի Ավան և Նոր նորք բարձարացող տրանսպորտային միջոցները: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դեպի վեր՝ արագությունը սահմանված է ոչ թե 60 այլ 70 կմ/ժ: Այսինքն, 72 կմ/ժ արագությունն այդ հատվածում խախտում չէ:



Իսկ հիմա, սիրելի ոստիկանություն, բացատրեք՝ հասկանամ, թե ո՞ր արագաչափից եք իմ ավտոմեքենան նկարել Մյասնիկյան պողոտայում 72 կմ/ժ արագությամբ ընթանալիս, ինչի համար բարեհաճել եք ինձ տուգանել 2000 դրամով:



Էդիկ Անդրեասյան