Սիրիայում «Ալ Քաիդայի» առաջնորդ է սպանվել

Սիրիայում «Ալ Քաիդայի» առաջնորդ է սպանվել

Սիրիայում ավիահարվածների հետևանքով սպանվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան դաշտային հրամանատար:

BBC-ն հայտնում է, որ համապատասխան տեղեկություն է շրջանառվում իրավապաշտպանների շրջանում: Ըստ այդմ` խոսքը սաուդացի Աբդուլա Իբրահիմ ալ-Չարեհի մասին է, որը հայտնի է Սանաֆի ալ-Նասր անունով:

Իրավապաշտպանները ընդգծում են, որ առայժմ հայտնի չէ` «Ալ-Քաիդայի» այս պարագլուխը սպանվել է ռուսաստանյա՞ն, թե՞ ամերիկյան օդային հարվածի հետևանքով:

Նա Սաուդյան Արաբիայի կողմից ամեահետախուզվող ջիհադիստների ցանկում էր: