ԱՄՆ-ը խոստովանում է, որ ձախողել է սիրիացի ընդդիմադիրներին մարզելու ծրագիրը

ԱՄՆ-ը խոստովանում է, որ ձախողել է սիրիացի ընդդիմադիրներին մարզելու ծրագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան որոշում է ընդունել փակել սիրիական չափավոր ընդդիմադիրներին մարզելու ծրագիրը: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The New York Times»-ին:
Ըստ ամերիկյան պարբերականի, նախագահական ադմինիստրացիայում խոստովանել են, որ սիրիացի ապստամբներին նախապատրաստելուն և սպառազինելուն ուղղված Պենտագոնի ծրագիրը, որը գնահատվել է 500 մլն դոլար, չի կարողացել կատարել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի իր խնդիրները:
Պենտագոնի աղբյուրը հավելել է, որ ենթադրաբար, մասշտաբներով ավելի փոքր մարզումային կենտրոն կարող է հայտնվել Թուրքիայում: